Հոգեկան և վարքի խանգարումներ
Ինչպե՞ս են առաջանում հոգեկան հիվանդությունները
Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից մաշվում է արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ տեխնածին քիմիական արտանետումների պատճառով:
Այդպես էլ մեր հոգին ու հոգեկանը, մարդու էությունն ամեն աստծու օր դիմադրում է տհաճ իրադարձություններին, ապրումներին, ցավին ու սթրեսին: Մեր կյանքն է այդպիսին` շերտավոր, ալիքանման:
Իսկ ինչի՞ց է, որ ոմանք, գլուխը բարձր պահած, կարողանում են անցնել խնդիրների կողքով, իսկ ոմանք էլ ընկնում ու խորասուզվում են անհաջողությունների մեջ, որոնք ներսից սկսում են մաշել, ինչպես քայքայվում է փտած արմատներ ու բուն ունեցող ծառը:
Մարդը հին ժամանակներից վախ ունի հոգեկան հիվանդությունների նկատմամբ, որոնք թերևս ամենաանհասկանալին են բոլոր ախտերից: Դրա առաջացման պատճառները լիովին հայտնի չեն: Հոգեկան հիվանդությունների ուսումնասիրությունը սկսել է Հիպոկրատը:
Ներքին փոխկապվածություն
Ձերդ գերազանցություն ուղեղը ղեկավարում է մեր օրգաններն ու համակարգերը, հրամաններ ու հրահանգներ տալիս, ստիպում մշակել քիմիական տարբեր նյութեր: Օրգանիզմը ժամացույցի մեխանիզմ է: Ու երբ կոտրվում է այդ մեխանիզմի մեկ պտուտակը, ժամացույցը կա՛մ կանգ է առնում, կա՛մ սխալ ժամ ցույց տալիս:
Առողջ մարդ, կարելի է ասել, դժվար է գտնել: Իսկ հիշյալ պտուտակը վաղ թե ուշ մի օր կանգ է առնում կամ զգացնել տալիս` կախված գենետիկ նախատրամադրվածությունից: Ոմանք թույլ սիրտ ունեն, ոմանց թոքերը կարգին վիճակում չեն, ոմանց էլ հոգեկանն է անհավասարակշիռ վիճակում:
Որտեղ շղթան բարակեց` այնտեղ կկտրվի: Իսկ հոգեկանը տուժում է միշտ, սակայն տարբեր ուժգնության ու աստիճանի: Այստեղից էլ առաջացել են հոգեսոմատիկ և սոմատոհոգեկան հիվանդություններ եզրույթները: Այսինքն` ներքին հիվանդություններն ազդում են հոգեկան վիճակի վրա: Օրինակ` կաթվածը կամ ինֆարկտը կարող են հանգեցնել անձի` հիվանդության նկատմամբ ռեակցիայի, որոնք իրենց հերթին, կախված մարդու խառնվածքից, լինում են մի քանի տեսակ:
Օրինակ` տագնապ ու ընկճախտ է առաջանում վատատեսների, մելանխոլիկների մոտ: Իսկ, օրինակ, խոլերիկները կամ լավատեսները նման վիճակներում չեն հայտնվում, բացառում են իրենց հիվանդության գոյությունը:
Հոգեկան պրոցեսների անհավասարակշռությունը, ինչը նույնպես գենետիկորեն է տրված, իր հերթին վատթարացնում է մարդու սոմատիկ վիճակը, ֆիզիոլոգիական պրոցեսները (հոգեսոմատիկ խանգարումներ):
Նյարդային ապրումների կամ դեպրեսիաների հետևանքով կարող են առաջանալ ցավեր կամ կարող են սրվել արդեն գոյություն ունեցող ասթման, խոցային հիվանդությունները:
Արտաքին սպառնալիքներ
Յուրաքանչյուր մարդ էլ կյանքում անհաջողություններ ունենում է. դրանք կարող են լինել մանր ու խոշոր, քրոնիկ կամ հանկարծակի:
Իսկ ինչից է պատռվում «օզոնային շերտը» (հոգեկան հավասարակշռությունը). հարվածի ուժից
Հայտնի է, որ վիշտը, թախիծն ու տխրությունը մաշում են մարդուն, մենք նույնիսկ այդ վիճակը բնորոշող խոսք ունենք` հոգեմաշ: Մշտական խնդիրներին հոգին հարմարվում է: Այս դեպքերում հիվանդությունն անմիջապես չի դրսևորվում ողջ սրությամբ, սակայն կարող է վերածվել քրոնիկականի:
Եթե արտաքին հարվածն ուժեղ է ու հանկարծակի (մտերիմ մարդու կորուստ, մահ, գանգուղեղային վնասվածք, ինսուլտ, ուղեղի բորբոքում, ապա առաջանում է «օզոնային անցք», նյարդային բջիջների մեռուկացում: Այս դեպքում դժվար է հավասարակշռություն պահպանել: Հիվանդությունը սուր բնույթ ու ընթացք է ունենում:
Մեկի դեպքում բավական է մի չնչին թվացող անհաջողությունը, որ սկսի հիվանդությունը զարգանալ, իսկ մյուսի մոտ միայն ուժեղ ցնցումը, սթրեսը կարող է նման երևույթների պատճառ դառնալ: Ամուր հոգեկանով մարդը արագ և լիարժեք ապաքինվում է:
Հոգեկան հիվանդությունից ոչ ոք երաշխավորված չէ: Ասվածն ամենևին չի հետապնդում սարսափեցնելու միտում, այլ սա մեկ անգամ հիշեցում է, որ հոգեկանը պետք է պահպանել, թե՛ արտաքին ազդակներից և թե՛ ներքինից:
Ի՞նչ տեսք ունի հոգեպես առողջ մարդը
Գուցե դժվար լինի պատկերացնել առողջ հոգեկան ունեցող մարդուն, սակայն հնարավոր է, եթե չշփոթենք հոգեկան առողջությունը հոգեբանականի հետ: Մինչև վերջերս հոգեբանությունը հոգեկան առողջության բաղկացուցիչն էր համարվում, որը կապ ունի հոգեկան պրոցեսների ու մեխանիզմների, ավելի ստույգ` հիշողության, զգացման, ուշադրության, ընկալման, մտածողության և այլնի հետ: Հոգեբանական առողջությունը կապ ունի մարդու հետ` ամբողությամբ: Դա հոգեկան հատկությունների մշտապես զարգացող ամբողջությունն է, որը ներդաշնակություն է ապահովում անհատի ու հասարակության պահանջմունքների միջև: Ընդ որում, հոգեբանական շեղումներն ավելի հեշտ է ուղղել, քան հոգեկանը:Հոգեբաններն առանձնացրել են մի քանի որակներ, որոնցով բնորոշվում է մարդու հոգեբանական առողջությունը:
Առաջին` հոգեբանորեն առողջ մարդը իրատես է: Բոլորին է հասկանալի, որ պետք է ուշադրություն դարձնել իրողությանը, իրավիճակը սթափ գնահատել ու ինչ-որ կերպ մասնակցել այդ կյանքին, հակառակ դեպքում այն կանցնի ձեր կողքով:
Երկրորդ` հոգեբանորեն առողջ մարդն իրեն ու շրջապատին ընդունում է այնպիսին, ինչպիսին որ են: Դա իսկապես դժվար է, չէ՞ որ մենք միշտ ցանկանում ենք, որ մարդիկ երբեմն տեսնեն իրենց հիմարություններն ու մեր մեջ լավը նկատեն:
Երրորդ` ինքնաբուխ լինելը: Բացատրական բառարանում այն մեկնաբանվում է որպես ներքին պատճառների հետևանքով առաջացած, առանց արտաքին ազդակների անմիջական ազդեցության, ինքնակամ, երբ անում ենք այն, ինչ ցանկանում ենք: Հնարավոր է, որ դա չի համապատասխանում վարքականոնի օրենքների մասին ինչ-որ մեկի պատկերացումներին: Սակայն, առանց այդ կարևոր որակների, մենք նման կլինեինք մեկս մյուսին: Չէ՞ որ վարքականոններին ճշգրիտ հետևելն անհնար է: Ամեն մարդ ինքը պետք է հստակ իմանա, թե առաջին հերթին իրեն ինչ է հարկավոր, որ իր կյանքը ստացվի, որ ապրելու ցանկություն ունենա:
Չորրորդ, երբ խնդիրներ են առաջանում հոգեբանորեն առողջ մարդու մոտ, ապա նա ինքն իրեն չի սկսում կեղեքել, մեղադրել տհաճությունների մեջ հայտնվելու համար, այլ սկսում է մտքի մանրադիտակով զննել խնդիրը, վերլուծել ու հնարավորության դեպքում օպտիմալ լուծումներ գտնել:
Հինգերորդ` որքան էլ տարօրինակ է, հոգեբանորեն առողջ մարդը մենակության կարիք է ունենում: Անընդհատ հասարակության մեջ գտնվել ուղղակի անհնար է: Պարզապես այդպես կարելի է կորցնել հոգեբանական առողջությունը: Իսկ միայնությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն աղմուկից հանգստանալու, այլև մեզ ու մեր սիրելիների վրա կենտրոնանալու համար:
Հոգեբանորեն առողջ մարդն ինքնաբավ է ու անկախ: Ավելի պարզ` ազատ: Նա իր արարքների համար մշտական հավանության կարիք չունի: Որոշումներ է կայացնում առանց ավելորդ հավանության ու խրախուսանքների: Նա մարդկանց կարծրատիպերով ընկալելու հակում չունի:
Հոգևորություն: Այս կարգը կարելի է մի քանի տեսանկյունով դիտարկել, որոնցից առաջինը հոգեբանական է: Այն ենթադրում է աշխարհի հետ ներդաշնակ փոխազդեցություն ու մարդուն ուղղորդում է այն մտքին, կենսական խնդրի կատարմանը, առանց որի անհնար է հոգեկան հանգստություն ու անձնական երջանկություն ունենալ:
Հոգեբանորեն առողջ մարդն ընդունակ է այլ մարդկանց հետ մտերիմ հարաբերությունների: Եվ, վերջապես, հոգեբանորեն առողջ է համարվում հումորի զգացում, ստեղծագործելու բարձր ունակություն ունեցող մարդը, ընդ որում, հումորն այս դեպքում ագրեսիվ բնույթ չի ունենում:
Ահա, այսպիսին է հոգեբանորեն առողջ մարդը:
Մեդ-Պրակտիկ
30.06.2015
Հարգելի Varduhi, բարև Ձեզ: Պատանեկան տարիքը համարվում է անցումային տարիք և նման զգացումները, ծայրահեղական մտքերը, շատ բնորոշ են Ձեր տարիքի երեխաներին: Դա ունի ժամանակավոր բնույթ: Երբ կունենաք նման մտքեր և զգացմունքներ, շատ կարևոր է կիսվել ծնողների հետ, հատկապես մայրիկի կամ տարիքով ավելի մեծ քրոջ հետ, հայտնել Ձեր անհանգստության պատճառը: Ձեզ կարող է թվալ, որ շրջապատը Ձեզ չի հասկանում և ընկալում, դա ևս բնորոշ է անցումային տարիքին: Զբաղեցրեք Ձեր մտքերը ավելի օգտակար բաներով, շատ կարդացեք, զբաղվեք որևէ հոբիով կամ սպորտով:
Varduhi
24.06.2015
Կարդացեք նաև
Անաշխատունակ
Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...
ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...
Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :
Զիգմունդ Ֆրեյդ...
Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...
Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...
Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...
Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...
Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...
Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...
Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...
«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...
Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն